Ու էլի երեկո է, մեկն այն երեկոներից, որոնք անցնում են հիշողության տեղատարափով: Ու այդ հիշողությունների հարյուրավոր էջերի յուրաքանչյուր տողում կա մեկ անուն, որը ,թերևս, սիրում եմ այնքան, որքան ատում եմ: Ու կան մարդիկ, որոնք մեր կյանք գալիս են արկածի պես, մեզ համար լինում են առեղծվածային ու հեռանում են... անսպասելի: Ու լինում է մեկը, ով կարողանում է սիրել մեր էությունը, բայց գերադասել սեփական ազատությունը: Մինչդեռ ես համոզված եմ, որ սերն ինքնին ազատություն է: Ու ես սկսել եմ սիրել կամ, թերևս, ատել այդ անունն ունեցող բոլոր մարդկանց: Ինքս էլ հասկանալով, որ քեզ հետ տարել ես առեղծվածային աչքերդ ու գիժ էությունդ՝ երբեմն փորձում եմ վերագտնել քեզ ուրիշների մեջ: Ու կան սերեր, որ չեն մոռացվում... Ու չեն մոռացվում այն պատճառով, որ կիսատ են: Մենք դրել ենք վերջակետ՝ խախտելով կանոնները: Երբեմն անհնար է ստորակետը փոխարինել վերջակետով... Ճեղքեցինք նույնիսկ անհնարը: Ու անհնար է ցավը փակել ձեռքերով, բայց նուրբ ձեռքերս կարողացան փակել այն արհեստավարժորեն:
Ու այս երեկոն մեկն է հարյուրավորներից... Իսկ դու իմ կյանքում եղար միակը...