Ամենամոտ վատ սովորությունը, որը ծուղակն է գցում հազարավոր մարդկանց, դա ինտերնետն է, որը մեղադրվում է բարեկամության բնաջնջման համար։ Ինչպես նաև աշխատանք կորցնելու, ֆինանսական ավերումների և անգամ ինքնասպանության մեջ։ Ֆիզիոլոգները ճանաչել են ինտերնետի հակվածություն ունեցող հազարավոր մարդկանց, որոնք դարձել են լուրջ խնդիրների զոհ։ Հատուկ օգնական խմբեր են ուղարկվել այն մարկանց մոտ, որոնք տառապում են այս խնդրով, և առաջարկել են իրենց օգնությունը։ Ֆիզիոլոգները նկարագրում են մի քանի անհանգստացնող օրինակներ։ Ինչպես խաղամոլությունը, ծխախոտը և խմիչքը, այնպես էլ ինտերնետը մոլուծքներ են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաշատ համակարգչի դիմաց նստող մարդիկ զբաղվում են դրանով 40 ժամ անընդմեջ։ Չնայած այդ ամենին՝ նրանք իրենց մեղավոր են զգում, և փորձում են ամեն կերպ ազատվել այդ մոլուցքից։ Գրեթե յուրաքանչյուրն է տառապում այս խնդրով։ Թմրամոլներից շատերը չկարողանալով ազատվել այս մոլուցքից` մահանում են սրտի կաթվածից։
Ինչևէ... պետք է ամեն ինչ չափի մեջ օգտագործել, և ոչնչից ու ոչ մեկից կախման մեջ չընկնել, իսկ ընկնելու դեպքում կամքի ուժ ունենալ, և ազատվել այս կամ այն մոլուցքից։
Մեր օրերում համացանց կոչվածը այդքան էլ զարմանալի բան չէ, այն հասանելի է գրեթե բոլորին և իր բազմաբնույթ ծառայությունների շնորհիվ շատերի կողմից սիրված է: Սակայն կան մարդիկ, որոնք, անտեսելով իրենց սեփական առողջությունը, համացանցը, կամ ավելի կոնկրետ սոց. ցանցերը դարձնում են իրենց կյանքի անբաժան մասը:
Դա դեռ մի կողմ, դա քննարկելու իրավունք, իհարկե՛, չունեմ, յուրաքանչյուրը ինքն է տնօրինում իր կյանքը: Բայց ես, շատ արդարացված պատճառներով, դեմ եմ այն կապերին, որոնք ստեղծվում և իբր թե զարգանում են վիրտուալ շփումների արդյունքում: Գուցե ոմանց մոտ հաջողվում է չափից դուրս մտերմանալ, ճանաչել միմյանց, սակայն այդ շփումները իրականությունից դեռ շատ են հեռու:
Պատկերացրե՛ք, դուք նստած եք ձեր համակարգչի դիմաց ու գրում եք մեկին, հավատալով այն տվյալներին, որոնք ներկայացված են նրա էջում: Կարո՞ղ եք արդյոք դուք վստահ լինել, որ ձեր էկրանից այն կողմ՝ մեկ ուրիշ էկրանի դիմաց, մեկ ուրիշը շատ վարպետորեն չի փորձում խաբել ձեզ: Ու, ցավոք, նման դեպքեր քիչ չեն պատահում:
Ես չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է այս հանգամանքներում ծնվել սեր, ինչպե՞ս է հնարավոր, որ սիրահարվեն՝ ընդամենը նկարին նայելով: Դա վեր է մարդկային երևակայության սահմաններից: Հաճախ էլ պատահում է, որ սիրահարվում են, երկար զրուցում են, հետո պարզվում է, որ իրար հետ խոսել են նույն սեռի ներկայացուցիչներ:
Իհարկե՛, հնարավոր է նաև, որ մարդիկ իրար հետ իսկապես լինեն անկեղծ, հետագայում դուրս գան վիրտուալ շփումների շրջանակներից, ճանաչեն միմյանց ու սիրեն, սակայն ոչ ոք չի երաշխավորում, որ ճիշտ հակառակը չի լինի:
Ես, այս ամենի մասին խոսելով, կրկին գալիս եմ այն համոզմանը, որ համցանցի միջոցով հնարավոր են շփումներ, տարաբնույթ ծանոթություններ, բայց սե՞ր...Իմ կարծիքով դա անհնար բան է... Վերջում, որպես կատակ, հիշեմ բոլորիս կողմից շատ սիրված <<Բանակում>> հեռուստասերիալի դերասան Մխոյին, ըստ որի, շուտով վիրտուալ շփումներից մարդիկ համակարգիչներով երեխաներ են ունենալու...
Ինչևէ... Ամեն դեպքում չպետք է մոռանալ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻ ՄԵՋ Է ԳԵՂԵՑԻԿ...
Մելան ♥ - Գրեթե բոլորս էլ ունենք այնպիսի ծանոթ անձանց, որ շփվում են միայն համցանցով: Համացանց… մարդիկ, ովքեր ունեն մարդկության շփում ունենալու հնարավորություն: Կան մարդիկ , որոնք չունեն նման շնորհք, նրանք կարող են առանց ճանաչելու վիրավորել: Առաջանում է հարց.<<Եթե հնարավորություն ունեք մարդկային լեզվով շփվելու, ինչո՞ւ չեք օգտագործում այն, թե՛ առօրյա կյանքում, և թե՛ համացանցում>>: Եթե խորանանք, ապա շատ բաներից կարող ենք խոսել համացանցի մասին: Օրինակ՝ համացանցային սեր հասկացողությունը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում սեր համացանցով: Դա նույնն է, երբ դու չտեսնես ինչ-որ բան և պատկերացնես ու սիրահարվես դրան: Կամ մեկ այլ օրինակ. ոմանք, առանց ինչ-որ մեկին ճանաչելու, սկսում են հայհոյել և վիրավորել նրան: Ես ինքս եղել եմ այդպիսի պատմությունների մեջ և ուղղակի խորհուրդ կտայի այդպիսի մարդկանց , որ ուրիշին քննադատելուց առաջ իրենք իրենց քննադատեն:
Jambazi - Շատ դեպքերում այն կարելի է անվանել նաև կախվածություն: Խնդիրը ո´չ <<Համադասարանցիներ>>-ի, ո´չ<<Ֆեյսբուքի>>-ի, և ո՛չ էլ ընդհանրապես համացանց կոչվածի մեջ չէ: Խնդիրը օգտատերերի մեջ է, և նրանում, որ ամեն ոք, անկախ իր մարդկային հատկանիշներից, կարող է օգտվել այդ երևույթից: Չեմ կարող քննադատել այդ մարդկանց, քանի որ եղել են ժամանակներ, երբ ես ինքս ինձ պահել եմ շատ անվայել: Իմ կոլեգան խոսեց << Համցանցային սիրո >> մասին : Ցավոք այս հիվանդությունը պարուրել էր նաև ինձ: Այդ ամենը կախված է մարդու ներաշխարհից: Օրինակ` ես լինելով դյուրահավատ ցանկացածի հանդեպ և ունենալով իմ ուրույն կարծիքը, ուղղակի մտածում եմ, որ սերը դա իլուզիա է և, շփվելով ոմանց հետ, ես ստեղծում եմ իմ յուրահատուկ աշխարհը և այդտեղ էլ գտնում եմ իմ սիրուն, ով ցավոք ուղղակի իմ խաբկանքն է:
Եվ ,անդրադառնալով վիրավորանքներին, ես ուղղակի կասեմ, որ որոշ անինքնասեր մարդիկ ուղղակի ելք չեն թողնում: Կա նաև մի շատ հետաքրքիր իրավիճակ, երբ աղջիկը, հասկանալով տղայի մտադրությունը, շարունակում է նրա հետ շփվել, իսկ երբ հարցը հասնում է տղայի բացահայտ քայլերին, շատ արագ դիմում են իրենց ծանոթներից մեկին՝ ներկայացնելով ամենևին ուրիշ բան.
- Տես՝ ինքը ինձ ինչ ասաց, դու այս ամենը այդպես չես թողնի չէ՞:
Իսկ տղան, մի փոքր խորանալով կատարվածի մեջ, հասկանում է, որ աղջիկը ուղղակի թույլ է տվել այդ ամենի զարգացմանը: (Արի ու մի ասա` խեղճ տղա )
Ուղղակի ամոթ է, մարդ եղեք ամեն տեղ , և դա կարևոր չէ՝ դուք ո՞ր կայքում ,կամ ո՞ր ֆորումում կլինեք: Մարդկանց կարծիքը երբեմն ավելի կարևոր է, քան ձեր ինքնագնահատականը: Հավելեմ նաև, որ պետք է ուղղակի գիտենալ ճիշտ օգտվել համացանցից:
Անկասկած, բոլորս էլ անխնա կերպով օգտվում ենք համացանցից, որտեղից քաղում ենք մեզ անհրաժեշտ նյութերն ու տեղեկությունները: Անշուշտ, չենք կարող ասել, որ այսքան շատ ժամանակ անցկացնելով համակարգչի առջև և օգտվելով համացանցից, առանց վնասի վերջացնում ենք մեր աշխատանքը: Համացանցն ունի և՛ դրական, և՛ բացասական լիցքեր, որոնք, կամա- ակամա, ազդում են մարդու ենթագիտակցության վրա. ոմանց վրա հոգեկան, իսկ ոմանց վրա էլ, նույնիսկ, ֆիզիկական առումով: Համացանցն ինքնին մի որոգայթ է, որն իր մեջ է քաշում մարդկանց ու <<տապալում>>: Բնականաբար, քիչ չեն դրական ազդեցությունները. շփումներ, նոր շրջապատ, նոր ընկերների ձեռքբերումներ, հայտնիների կյանքի ուսումնասիրում, որոշ դեպքում, սոց. ցանցեր և այս շարքը անդադար կարելի է շարունակել, նույնը և բացասականի դեպքում: Բայց մեր այսօրվա խնդիրն է պարզել համացանցի դրական ազդեցությունը: Շատերի կարծիքով՝ համացանցն իր մեջ երբեք ու երբեք չի կարող ունենալ դրական ազդեցություն, բայց կա ու կարող է լինել: Մի պահ մտածենք, որ չլիներ համացանցը, այդ դեպքում՝ ինչպե՞ս կցանոթանային մարդիկ, ինչպե՞ս երկար ժամանակ իրար չտեսած հարազատները կգտնեին միմյանց....ինչևէ, մարդկանց մոտ ամեն ինչ տարբեր է....տարբեր է և նրանց մտածելակերպը: Իսկ ինչո՞վ ամփոփել, այսպես ասած, համացանցի տարածքն ու նրա ընդգրկվածությունը....Շատ բան հարկավոր չէ, միայն պետք է ունենալ կամքի ուժ. միայն դա, միայն դրա շնորհիվ մարդ կարող է մնալ իր ափերի մեջ, մնալ իր դրական լիցքավորված սահմանների մեջ և իրեն ինքստինքյան չձգել դեպի բացասականի սև տափողակը: Ինչևէ, բոլորն էլ տարբեր են, բոլորին հնարավոր չէ համոզել, որ կա դրական ազդեցություն, բայց չմոռանանք, որ ամեն ինչ էլ հնարավոր է, ու հենց համացանցի ու հենց <<դրական>> համացանցի արդյունքում ենք մենք այս կայքում....Սա էլ դրականի արդյունքն է.........