
Զիվո՛րս, վերադարձիդ շատ քիչ է մնացել: Որոշ ժամանակ անց դու կգաս, կգաս իմ մոտ, մենք նորից միասին կլինենք և մեզ ոչ ոք չի կարողանալու բաժանել: Մեր սերը հավերժ է լինելու: Ես հպարտ եմ, որ ունեմ քո նման զինվոր: Քո շնորհիվ է, որ ես կարող եմ գլուխս հանգիստ դնել բարձին և քնել՝ չմտածելով ոչինչի մասին: Ի՛մ սեր, ես համոզված եմ, որ դու հայոց բանակի արժանի զինվոր ես: Սպասում եմ վերադարձիդ: Գիտե՞ս՝ ինչքան եմ քեզ կարոտել, ամենուր քեզ եմ պատկերացնում, քո ձայնն եմ լսում անընդհատ: Գալիս են պահեր, երբ կարոտը խեղդում է կոկորդս, երբ հասկանում եմ, որ առանց քեզ այլևս չեմ կարող, ուզում եմ այդ պահին լացե՜լ , փախչել, գալ քո մոտ, գրկել քեզ ու ասել, որ սիրում եմ , որ կարոտում եմ, ամուր գրկել ու բաց չթողնել: Բայց հասկանում եմ, որ մեր այս բաժանումը ժամանակավոր է, որ քո դերը հայոց բանակում շատ կարևոր է: Շուտով դու կգաս, կգաս արդեն հասուն տղամարդ դարձած: Կգաս և կիրականացնես մեր երազանքները, որոնցով եմ ես այժմ ապրում: Մենք կկանգնենք խորանի առջև՝ իրար ձեռք բռնած, կերդվենք, որ հավերժ իրար ենք սիրելու, մինչև մահը մեզ չբաժանի: Կստեղծենք մեր փոքրիկ ընտանիքը, որը գնալով կմեծանա: Սա դեռ երազանք է, բայց երբ վերադառնաս, համոզված եմ, որ իրականություն կդառնա: Սիրում եմ քեզ: Ամեն օր օրացույցից մի օր ջնջում եմ, որ տեսնեմ՝ որքան է մնացել գալուդ: Ես կսպասեմ քեզ մինչև վերջին վայրկյանը, կսպասեմ, կսպասի նաև քո ընտանիքը, մտերիմներդ, ընկերներդ ...միշտ հիշի՛ր՝ մենք քեզ շատ ենք սիրում: Վերադարձի՛ր և կատարի՛ր իմ բոլոր երազանքները:
Երբ տղա է ծնվում, ասում են.<<Զինվոր ծնվեց>>:
Երբ աղջիկ է ծնվում, ասում են.<<Զինվոր ծնող ծնվեց>>: