Գիտե՞ս, դեռ հիշում եմ քեզ,դեռ մտածում եմ քո մասին:Շատ ժամանակ է անցել,բայց դեռ կարոտում եմ: Դու միակն էիր իմ կյանքում: Դու իմաստ էիր հաղորդել իմ անիմաստ կյանքին: Մինչ քեզ հանդիպելը, դեռ երեխա էի ու մանկությունս էի վայելում, բայց երբ հանդիպեցի քեզ, զգացի, որ մեծացել եմ: Ավելի հաճելի զգացում չկա, քան զգալ, որ ինչ-որ մեկը քեզ սիրում է անկեղծ սիրով: Երբեք չեմ ցանկացել, որ դու տանջվես, բայց երկուսս էլ շատ ենք տանջվել: Մեր ճանապարհները բաժանվեցին, սակայն մինչև հիմա հիշում եմ ամեն բան: Ես հասկանում եմ, որ հնարավորություն չկա անցյալը հետ բերելու: Երևի հենց դրա պատճառով էլ ներսս ցավում է: Համակերպվել եմ կորստին: Ամեն օր աղոթում եմ քեզ համար, որ սիրես քեզ արժանիին, երջանիկ լինես ու մոռանաս ամեն վատ հիշողություն: Գիտե՞ս, ինձ հարկավոր չէ Ամանորը, Ամանորյա պատրաստությունները, նվերները և այլ շատ ուրիշ բաները, ինձ հարկավոր է երջանկությունը` իմ և քո: Գիտակցում եմ, որ չկա մեր երջանկությունը: Համակերպվել եմ: Հիմա հասկանում եմ, որ իմ լավ հիշողությունները միայն քեզ հետ են կապված եղել: Քեզ հանդիպելուց հետո մտել եմ կյանք ու փոքր քայլերով առաջ եմ գնում, հանդիպել եմ կյանքի դժվարություններին ու սովորել եմ հաղթահարել դրանք: Հիմա հասկանում եմ` ինչ է տանջանքը, սրտի ցավը, վախը, մենակությունը, լքված լինելը, բայց գիտեմ նաև, թե ինչ է սերը, երջանկությունը, ապահով զգալը և խանդը: Հուսամ ՝ Աստված կրկին կբացի մեր առաջ այն դուռը, որը փակվեց, երբ դեռ կիսաբաց էր, սակայն այդ ժամանակ ամենքիս համար առանձին դռներ բացված կլինեն և դեպի տարբեր կյանք տանող դռներ: