Երկուշաբթի, 2025-07-14, 23.21
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 16 » Սիրո հեքիաթը
18.36
Սիրո հեքիաթը
Новогодние скрипты для ucoz
Գարնանային գեղեցիկ առավոտներից մեկն էր: Սուսոն և Անին որոշել էին օգտվել առիթից և գնալ զբոսանքի: Ճանապարհին նրանք հանդիպեցին Սյուզիի ընկերոջը` Սարգիսին: Սարգիսը մենակ չէր, նրա հետ էր իր մորաքրոջ տղան` Արամը: Անին ճանաչում էի Սարգիսին, բայց ոչ Արամին: Երբ երկու սիրահարներ առանձնացան զրուցելու, Անին ու Արամը մենակ մնացին, դա հարմար առիթ էր ծանոթանալու համար: Անին շատ տպավորված էր այդ հանդիպումից, Արամը` նույնպես:Հաջորդ օրը նրանք պատահաբար հանդիպեցին, բարեհաճ միմյանց բարևեցին և շարունակեցին իրենց ճանապարհը: Սակայն երկուսի ներսում էլ ինչ-որ բան պատահեց այդ պահին, կարծես նրանց մեջ սեր էր ծնվում: Հանդիպումները գնալով հաճախակի դարձան: Ի վերջո նրանք մտերմացան , բայց վախենում էին պատմել իրար հանդեպ տածած սիրո մասին: Նրանք շփվում էին որպես քույր ու եղբայր ` թաքուն պահելով անշեջ սիրո հուրը: 
         
 
-Գիտե՞ս , Ա՛ն, դու հարազատ քրոջից էլ թանկ ես ինձ համար: 
-Վերջացրո՛ւ, դու հարազատ քույր չունես, որ տարբերությունը զգաս,- կատակեց Անին: 
-Հա՛, բայց ես քեզ..... 
-Ի՞նչ, դու ինձ ի՞նչ: 
-Է՜հ, չես հասկանում, ես քեզ հարազատ քրոջ պես սիրում եմ ,- միտքը շփոթված փոխելով ասաց Արամը: 
-Հաստա՞տ դա էիր ուզում ասել: 
-Հա՛-հա՛ :
 
                 
 
Նրանց մոտ ամեն ինչ հիանալի էր, մինչև որ...մինչև որ Անին չպատմեց իր զգացմունքների մասին Սուսաննային: Այդ պահից սկսվեց բոլոր անախորժությունները: Որոշ ժամանակ անց Անին և Արամը վիճեցին և բաժանվեցին: Բաժանումը երկար տևեց:Մի քանի ամիս անց նրանք պատահաբար հանդիպեցին: 
-Ինչո՞ւ, դու ինձանից մի հասարակ բանի պատճառով նեղացար,- հարցրեց Անին :
-Չէ՛, ես քեզանից նեղացած չեմ, ուղղակի չեմ ուզում քեզ խանգարել: 
-Ինձ խանգարե՞ լ, չեմ հասկանում: 
-Ա՛ն, ես ամեն ինչ գիտեմ, Սուսոն ինձ ամեն ինչ պատմել է, որ դու սիրահարված ես մի տղայի, որը մեր հարաբերությունները սխալ է հասկանում ու ինձ խանդում է, ես գիտեմ, որ դու անհարմար ես գտել ինձ ասել, որ հեռանամ քո կյանքից, դրա համար խնդրել էիր, որ Սուսոն ասի: 
-Բա յց ...
-Ոչ մի բայց, ես չեմ ուզում, որ դու տխուր լինես, եղի՛ր սիրածդ տղայի հետ երջանիկ, լավ մնա: 
-Արա՛մ....,- նա չհասցրեց ոչինչ ասել, Արամը հեռացավ: 
Անին խոսեց Սուսոյի հետ և փորձեց պարզել ճշմարտությունը: Սուսոն ամեն ինչ հերքեց, ասեց, որ դա սուտ է, որ Արամը հորինել է, որ նրանց մեջ կռիվ գցի:Նա լաց եղավ, ասեց, որ այդպիսի բաներ չի ասել: Իսկ ի՞նչ էր մնում անել Անիին, նա հավատաց մանկության ընկերուհուն, ու մեղադրեց Արամին: Անին ապրում էր կոտրված սրտով: Մի քանի ամիս անց նա պատահաբար լսեց Սուսոյի և Սարգիսի հեռախոսազրույցը. փաստորեն ամեն ինչ սուտ էր, փաստորեն դա այդ երկուսի սարգածն էր, նրանք բաժանեցին երկու սիրող սրտեր: Անին ամբողջովին կոտրվեց, նա ոչինչ անել չէր կարող, ամեն ինչ կորած էր....Նա չէր կարող պատմել Արամին, քանի որ Արամը արդեն ընկերուհի ուներ և երջանիկ էր, թերևս երջանիկ էր երևում: Իսկ Անին ապրեց ամբողջ կյանքում կոտրված սրտով և դադարԵց հավատալ մարդկանց: 
 
                    
Այս պատմությունը իրական էր, պարզապես փոխված էին անունները: Այս հոդվածով ուզում եմ խորհուրդ տալ, որ որոշում կայանցնելուց առաջ քննե՛ք բոլոր փաստերը: Հիշե՛ք, մակերեսային բարեկամ թվացող անձը կարող է դառնալ ձեր ամենամեծ թշնամին:Լսե՛ք և ենթարկվե՛ք միմիայն ձեր սրտին, նա ձեզ երբեք չի խաբի, վստահե՛ք ինքներդ ձեզ: 
                     
Դիտումներ: 450 | Ավելացրեց: Narek-Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0