Սպասումներ, հուզմունք, վախ ու անսահման սեր: Օրացույցի վրա հերթագայող օրեր, ու ամեն անցնող օրվա հետ ավելացող կարոտ: Հոգին տակնուվրա անող ակնթարթներ ու կարոտախեղդ արցունքներ...
Այքան դժվար էր պայքարել, երբ մեզ ոչ ոք չէր հավատում, բայց միևնույն ժամանակ սերը մեզ թևեր էր տվել, հավատ ու պայքարելու ուժ: Նույնիսկ կիլոմետրերն անզոր եղան մեր սիրո դեմ: Այնքան դժվար էր նշել ծննդյան տարեդարձը, երբ կողքիս չէր իմ երջանկությունը: Բայց միևնույն ժամանակ նրա ձայնը լսելն ինձ հավատ էր տալիս: Ես սպասում էի՝ այդ սպասումի հետ կապելով գալիք երջանկությանս ամեն ակնթարթը: Ես սիրում էի՝ այդ սիրո մեջ տեսնելով աշխարհի ողջ գեղեցկությունն ու փայլը: Ես կարողանում էի ջերմություն ստանալ նույնիսկ հարյուրավոր կիլոմետրերից:Ես հավատում էի նրան ավելի, քան ինքս ինձ: Ու հասկանում էի, որ ժամանակի ընթացքում սկսում էի սիրել այն, ինչ ինքն էր սիրում ու պաշտել նրա թերությունները:
Ի վերջո, մենք հասնում ենք նրան, ինչն ի սրտե ցանկանում ենք: Ու հիմա... Հիմա կարող եմ հպարտորեն փաստել, որ նրա հարսնացուն եմ, նրա հարսը, ապագա կինը ու երեխաների մայրը:
 |