Երեքշաբթի, 2025-07-15, 01.43
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 9 » Պահպանեք իրար♥
13.20
Պահպանեք իրար♥
Շատ անգամներ փորձել եմ ինձ տալ էն հարցի պատասխանը, թե ինչի՞ երկու սիրող մարդիկ չեն կարողանում ինչ-ինչ պատճառներից ելնելով պահել իրենց սերը...ի՞նչը կարող է լինել միմյանց հանդեպ զգացած սիրուց առավել. կողքից լսվող կարծիքնե՞րը: Իսկ երբևէ ձեզ հարց տվե՞լ եք. արդյոք նրանք են պատասխանատու երջանիկ լինելուս կամ չլինելուս հարցում, որ դնում ու աջ-ձախ կարծիքներ են շաղ տալիս...Ու թե գտել եք էդ հարցի ճիշտ պատասխանը, ուրեմն էս օրով դուք կորուստ ունենալ ուղղակի  չեք կարող : Երբևէ չի կարող ընկերուհի, ծանոթ կամ շրջապատից որևէ մեկը հանդիսանալ բաժանման պատճառ, եթե ինքդ չես ցանկանում դա:  Ու թե սերդ անսահման է ու իրական, ինչը շատ քիչ է հանդիպում, ուրեմն  էն «թքած» ասվածը մոտդ միշտ էլ կլինի: 
Գիտե՞ք, ինձ համար մութ է մնացել էն միտքը, որ երկուսից մեկը միշտ պիտի թուլանա ու հանգցնի դժվարությամբ վառած կրակը, որն երկուսին էլ տաքացնում էր հավասարաչափ, դեռ մի բան էլ ավել:  Ես չեմ կարող համաձայնել դրա հետ, քանզի եթե սերն ամուր է, անկոտրուն ցանկացած մեկի կամ դավադրության հանդեպ, էդ կրակը երբեք ու երբեք չի կարա մարի, հակառակը՝ էլ ավելի պիտի թեժանա ու իրա թեժությամբ էլ վնասել սպառնա բոլոր նրանց , ովքեր իրանց ոչնչություն «հալով» ջանում են ամեն կերպ փորփրել ու հասնել իրանց ուզածին, ուրախանալ: 
 
Չէ՛, հարգելի սիրող զույգեր, նման բան առաջինը ինքներդ չպիտի թույլ տաք՝ պահպանելով իրար, վստահելով ու միմյանց վրա հենվելով..Եթե որոշել եք ու գտնում եք, որ ձեր սիրած էակը ձեր կեսն է, ու կապ չունի, թե որ տարիքում եք գտնվում, ուրեմն կպահպանեք իրար ու կհասնեք ձեր անհաս երազանքին: Հավատացեք, որ տարիքում էլ որ լինեք, թե սիրում եք առանց ստի ու միմյանց խաբելու, ապա կպայքարեք, կդիմանաք ու կապացուցեք , որ հասել եք, որ կոտրել եք կարծրատիպերն ու ձեր սիրուն դուք հասել եք..
 
 
Հեռավորությունը երբևիցե դեր խաղալ չի կարող...այո՛, սիրող մարդը կսպասի որքան որ պետք է ու մտադրություններ չի ունենա որևիցե մեկով փոխարինելու իր միակին..դա արդեն չի կարող կոչվել սեր...և անգամ բաժանումներից հետո հնարավոր չի , որ սիրող մարդը գտնի ուրիշին ու երջանիկ լինի, քանզի արդեն իսկ հիմք հանդիսացող թախծի վրա նոր սեր չես կառուցի, այն էլ՝ հարատև...
Վստահ եղեք մի բանում, որ սպասող, համբերող, իր սիրո մեջ հստակ եղող մարդը իր միակին հասնելուց հետո ավելի հպարտությամբ ու երջանկությամբ է նայում  էն մարդկանց աչքերին, ովքեր թերահավատորեն էին մոտենում ու ցանկանում խանգարել...
 
Մարդը երջանիկ է նրա կողքին, ում իրականում սիրում է ու պատրաստ է կյանքը կապել վերջինիս հետ, կազմել ընտանիք ու մինչև խոր ծերություն երջանիկ լինել միայն այդ մեկի հետ...
Պահպանեք իրար♥
 
Դիտումներ: 415 | Ավելացրեց: Narek-Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0