Ուզում եմ երջանիկ լինել, շա՞տ բան եմ ուզում:Հա՛ , ես անգամ երազում եմ երջանիկ լինելու մասին, որովհետև այնքան երկար եմ տառապել,այնքան երկար եմ եղել տխուր,որ արդեն մոռացել եմ, թե ի՞նչ է երջանկությունը:Հիմա ես ուզում եմ լինել երջանիկ ու կլինեմ: Վերջ,ինձ հոգնեցրել է ուրիշի արարքների համար պատասխան տալը,միշտ տանջվել-տառապել:Էլ երբեք էդպես չի լինի:Ու թեկուզ հիմա տխուր եմ,բայց մի օր երջանիկ եմ լինելու,չէ՞ որ բոլորի կյանքում էլ լինում է նման ժամանակ,երբ անելանելի իրավիճակում ես գտնվում:Բայց ես երջանիկ եմ լինելու,որովհետև գիտեմ, որ սա էլ կանցնի,գիտեմ,որ տխրությունս ժամանակավոր է: Բայց, միևնույն է,այս ամենը անցողիկ է և ես երջանիկ եմ լինելու,ինչ էլ լինի…