Երկուշաբթի, 2025-07-14, 23.42
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 14 » Ու ինչքա՜ն դժվար է, երբ գիտակցում ես…
07.28
Ու ինչքա՜ն դժվար է, երբ գիտակցում ես…


Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ:


Երբ վերջապես տեսնում ես շրջապատիդ իրական  գույները, գիտակցո՛ւմ ես: Այդժամ հասկանում ես, թե ինչ է նշանակում լինել իրատես: Ցավալի է, երբ հասկանում ես, որ առանց ՆՐԱ չի լինի, բայց առաջվանն էլ չի՛ լինի: Ժամանակը փոխում է յուրաքանչյուր եղելություն: Կա՛մ քո դեմ, կա՛մ քո օգտին: Կախված քո դրությունից: Ու երբ արդեն գիտակցում ես, առաջ են գալիս մի շարք դժվարություններ, որոնք ստիպում են համակերպվել…Հասկանո՛ւմ ես, որ միայնակ ես: Էլ չե՛ս ջերմանալու մարդկային զգացողություններով, քո մեջ էլ չի լինելու  ջերմություն: Հասկանում ես գիտակցության դժվարությունը:
Ես չգիտեմ `ինչից սկսեմ… և չգիտեմ `արժի՞ արդյոք սկսել…


Ամեն լավի ետևում կա վատը: Սակայն ես վստահ էի, որ դա պետք չէ բծախնդրորեն փնտրել,  բայց… Կրկին այն դեպքերից է, երբ կոպիտ սխալվում եմ: Երբ նկատում ես  վատը, ապա կորուստը կործանարար չի՛ լինում: Ու այս տխուր գիտակցության ժամին հասկանում եմ շա՜տ ու շա՜տ երևույթներ, որոնց առաջ չէի գտնում բացատրություն: Դժվարությունները գուցե և շատ են, բայց ստեղծված են հաղթահարելու համար: Եվ ես կփորձե՛մ… Պիտի երբեմն ուղղակի համակերպվես՝ ստեղծելով նորը: Ուղղակի պետք է ընդունես՝ անցնելով առաջ: Պիտի հասկանաս, որ շարունակե՛ս…  Ու ծագած դժվարությունները պիտի՛  անցնես:  Այսպես, մեծ դժվարություններով, տեղի- անտեղի մտքերով, ու մի փոքր հույսով դեռ առաջ եմ գնում: 
Գնում եմ գիտակցաբար արդեն այս ամենից…


Ասում են, թե սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:   Այդ ծիծաղներից ես  այսպես սկսեցի նայել կյանքին: Արդեն փոխված աչքերով նայում եմ հեռու՜ն: Զգում , թե ինչքան բան կա, որ դեռ պիտի գիտակցեմ: Զարմանո՜ւմ ու սարսափո՜ւմ… Ու թեկուզ այդպես՝ լիովին տարակուսած, ես վստահ եմ, որ այսպիսի դժվար օրեր դեռ  շա՜տ  ու շա՜տ պիտի հաղթահարեմ:
Դիտումներ: 360 | Ավելացրեց: Narek-Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0