Երեքշաբթի, 2025-07-15, 06.12
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 14 » Ներկայացումից հետո...
18.48
Ներկայացումից հետո...
Ներկայացմանը ցանկացա մի փոքր վաղ գնալ: Հասա թատրոն, գնացի տոմսով ինձ համար հատկացված տեղն ու բազմեցի աթոռին: Չհասցրեցի նայել կողքերս, երբ փակվեց վարագույրը. ինքս էլ տեղյակ չէի, թե ինչ ներկայացում էր տեղի ունենալու, թե ինչ նախապատրաստություններ էին տեսնում վարագույրից այն կողմ: Հնչեցրին, որ ուշադիր լինենք, որովհետև սկսվում է ներկայացումը:
Ներկայացումը սկսվեց: Ամեն ինչ գեղեցիկ էր. ընտրված էր այնպիսի թեմա, որն իր սյուժեով, խոսքերով և դերասաններով կատարելագործված էր: Ամեն ինչ կարգին էր, բոլորիս ուշադրությունը մի նոր՝ երիտասարդ դերասանի էր ուղղված. առաջին անգամն էի տեսնում այս թատրոնում:
 
Ընդմիջում էր...
 
Շատերը դուրս եկան մաքուր օդ շնչելու, շատերը՝ ծխելու համար, մյուսներն իջան բուֆետ, իսկ ես ու մի քանի մարդիկ մնացինք ներսում, սակայն մի պահ ցանկացա դուրս գալ և հենց այդպես էլ արեցի: Դուրս եկա միջանցք: Դուրս գալուն պես տեսա նոր դերասանին, ու, հակառակ իմ իմանալուն, նա թատրոնի ետնաբեմում չէր, ինչպես մնացածը, այլ դուրսն էր, խառնվել էր մարդկանց ամբոխին ու շատ լավ գիտակցում էր, որ ինքը նորեկ է, որ բոլորն իրեն տարբերում են ամբոխի միջից՝ որպես դերասան, բայց շարունակում էր շրջագայությունը: Մի պահ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա առաջին անգամ եկել է թատրոն ու միանգամից բարձրացել բեմ, որ չգիտի թատրոնի կառուցվածքի մասին ու շրջում է թատրոնով մեկ:
Ես մի քանի անգամ տեսա նրան նույն միջանցքով քայլելիս ու նա ինձ շատ հետաքրքրեց: Քայլերս մի փոքր արագացրի, որ տեսնեմ դերասանների ցանկը՝ մինչ ներկայացման շարունակվելը: Հասցրեցի: Տեսա ցուցակը, նկարները, դերասաններին իրենց անուններով ու հետ եկա դահլիճ: Նստեցի, ուղղեցի մեջքիս թիկնոցն ու ուշադրությունս սևեռեցի բեմին: 
 
Շարունակվեց ներկայացումը...
 
Այս անգամ նկատեցի նրան պատահաբար վարագույրի հետևից և տեսա, որ ինձ էր փնտրում. որոնում էր հայացքով: Վերջապես գտավ: Մի քանի վայրկյան ուղղակի ձգված հայացք և գնաց մի կողմ՝ փակելով վարագույրը: Ես դիտում էի ներկայացումը, բայց անընդհատ նրա հայացքն էր մտքումս, աչքերիս առաջ...Մտաբերեցի այն, որ դերասանների անվանացանկում կարդացի նրա անունը ու հիշեցի, որ դա հենց նույն անունն էր, ում անունով ինձ եկել էր նամակ ու այս ներկայացման տոմսը: Մտածեցի, որ ինչ-որ ծանոթություն միգուցե կար:
(Ես պարուհի էի և այս բեմից շատ էի համերգներ ունեցել, բայց այդ դերասանն ինձ տարօրինակ ու անծանոթ էր թվում)
Վերջացավ ներկայացումը: Բարձր ծափահարություններ, բրավո-ներ և շնորհակալություններ: Դերասանները հերթով կանգնած էին բեմում. նա նույնպես ու կրկին հայացքը դեպի ինձ...
Ո՞վ էր նա, ո՞վ էր այդ նոր դերասանը, ով աչքն ինձնից չէր կտրում և վերջապես, արդյոք այս դերասանն ու նամակ ուղարկող մարդիկ նույնն էին...
Դիտումներ: 377 | Ավելացրեց: Narek-Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0