Երեքշաբթի, 2025-07-15, 03.51
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 9 » Մի կորած մարդու հիշատակարանից...
19.51
Մի կորած մարդու հիշատակարանից...
Սիրելի՜ ընթերցող, հավատացա՛ծ եղիր, ամենից քիչը կցանկանայի նման ավարտ տալ իմ պատմությանը, որն այնքան երկար պատմություն ունեցավ, սակայն չկարողացավ շարունակել ապրել: Գուցե ես էլ ունեմ այս պատմության մեջ իմ մեղքի փոքրիկ բաժինը, առանց որի վերջաբանն ուղղակի չէր կարող գրվել ու վերջակետ դրվեր, այնուամենայնիվ, ես անզոր եմ իմ մահացած սիրո բջիջները վերակենդանացնելու ու կրկին նույն ուժգնությամբ սիրել փորձելու: Ի վերջո մեծանալու հետ մեկտեղ փոխվում են նաև մեր զգացմունքները, որոնց համար ժամանակին կյանք էլ կտայինք, իսկ հիմա՞...հիմա ուղղակի երազանքներիս դույլը դատարկեցի անծայրածիր  այն օվկիանում, որից ջանում էի դուրս պրծնել ու հասնել անհասանելիին...այն այդպես էլ կմնա անհաս  ու կդասվի երբևէ չիրականացող անուրջներիս շարքին, որոնք հավետ կփակեմ ձախողված երջանկությանս արկղիկում ու կթաքցնեմ խորը, շա՜տ խորը մի վայրում, ուր ձեռքս անգամ չի հասնի ցանկության դեպքում, քանզի գիտեմ, որ անսանձ բնավորությունս օրերից մի օր վեր կհառնի մի ցանկություն, որն իրագործելուց հետո դժվար թե կարողանամ տիրապետել հույզերս ու նորից կտրվեմ աներևույթ մի սիրո, որն ինձ անխնա ու առանց դադարի կխոցի...ես այս անգամ անկարող եմ դիմադրել նման դաշույնահարի դիպուկ հարվածներին...ես վերջնական կմահանամ...
-Կարո՞ղ ես բացատրել ինձ՝ ինչու՞ այլևս քեզնից չեմ զգում երբեմնի այն ջերմությունը, որով տաքանում էի: (Նա)
-Գիտե՛մ, գուցե ցանկանաս հալածել ինձ, մեղադրել..իսկ ես չեմ փորձի քեզ կանգնեցնել..(Ես)
-Գուցե պատասխանեի՞ր ինձ մտատանջող հարցին:
-Խնդիրն իմ մեջ է, ոչ քո:
-Ես հասկանում եմ, ես զգում եմ, որ էլ չես զգում էն սերը, որով ապրում էինք ժամանակին, որի համար պայքարում էինք:
-Ես մեղավո՞ր եմ միթե, ասա՛ ինձ, եթե մեղավոր եմ, ապա որքան ուժ ունես նախատիր ու սեր պահանջիր..և մի՞թե կկարողանամ քեզ տալ այն , ինչն իրականում չկա, ինչը վերջացել է ժամանակի պատճառով, երբ կորար, ինչպես ասեղը կկորչեր դեզի մեջ:
-Ո՛չ, բայց իսկական սերը չի մարում, ոնց որ իմը, ես քեզ երբեք չեմ դադարել սիրել, հիշել, մտածել, ես քեզ չեմ ցանկացել կորցնել:
- Իսկ ու՞ր էիր, երբ   ցանկություններս իրականացման եզրին էին հասել, երբ ցանկանում էի ամենից շատը լինել կողքիդ ու դեմ գնալ ցանկացածին:
-Ես տեղյակ չեմ եղել, հավատա՛ ինձ...ինչու՞ չես ցանկանում հավատալ, որ գաղափար անգամ չունեմ, թե ինչ է կատարվել մեկ տարի առաջ:
-Ուրեմն ո՞նց կարող ես պահանջներ ներկայացնել սրտիս..ախր նա անզգայացած է..
-Դու չե՜ս սիրել, դու նորից ինձ կոտրում ես, կոտրու՜մ՝ չմտածելով զգացածիս մասին:
-Ես ուզում եմ սիրես արժանի մեկին, ով տվածդ նույնությամբ և դեռ ավելցուկով ետ կվերադարձնի:
-Լռի՜ր, ինձ պետք չէ ոչ մեկը, ինձ չետք չէ ոչ մեկի սերը:
-Ես քեզ սպանու՜մ եմ:
-Սխալվում ես..դու ինձ շուտ ես սպանել:
-Ես քեզ վնա՜ս եմ, հասկացի՜ր:
-Վնա՞ս, ոչ մեկն այդքան ինձ պետքական չէ, որքան դու..այս անիծված աշխարհի վրա ոչ մեկն ինձ համար օդ չի դարձել, որքան անձդ, գրո՛ղը տանի, ոչ ո՜ք...
-Դու չես ցանկացել:
-Իրավացի ես, ես չեմ ցանկացել քեզ փոխարինել ուրիշով, սիրտս չի ուզել, չի դավաճանել:
-Ես քեզ կարելի չե՜մ..դու սիրում ես մեկին, ով քեզ սպանու՛մ է, դու դա լավ գիտակցելով շարունակում ես սիրե՜լ, ինչպես թմրամոլն է լավ հասկանալով օգտագործում թմրանյութ:
- Ինչ էլ լավ բնութագրեցիր..հա՛, ցավո՜ք, դու իմ թմրանյութն ես, առանց որի չեմ կարողանում ապրել..
-Դու պիտի՛ ապրես, ների՛ր, բայց ես չեմ կարող քեզ սպանել, չեմ կարող ներկայությամբս վնասել...
-Պե՜տք ես, ամեն վայրկյան շնչվող օդի պես, պե՜տք ես:
-Թունավո՜ր եմ:
 
Լռություն.
 
-Ներիր և դու ինձ, որ չկարողացա լինել այն մեկը, ով կերջանկացներ քեզ: (Նա)
-Դու մեղավոր չես:
-Թողնու՞մ ես ինձ:
-Դա քեզ միայն օգուտ է:
-Գնու՞մ ես:
-Այլ ընտրանք չկա քեզ իմ սիրուց ազատելու: Դու պիտի սովորես ապրել առանց ինձ, դու կարող ես, պիտի՛ կարողանաս:
-Մտածում ես՝ ուժե՞ղ եմ:
- Վստահ եմ:
-Ուրեմն գնա՜:
 
Լռեցի. արցունքներն աչքերիս վազեցի որքան հնարավոր է հեռու...խոսքերն անիմաստ կհնչեին: Ընթերցո՜ղ, գոնե դու հասկացիր ինձ, ես կսպանեի նրան, ես չէի կարող..մի՞թե ժամանակին կյանքից շատ այդ էակին վեր դասող մեկը ունակ կլիներ իր իսկ ներկայությամբ սպանել նրան, սպանել մեկին, ում անմնացորդ նվիրվել ու սիրել է, այո՛, սիրե՜լ...(աչքերս կախեցի..այնքան անշունչ էի բղավում, որ մի պահ լռեցի, սառը արցունքներ՝ կաթ-կաթ գետնին ընկնող, ագահորեն թթվածին խժռող ներշնչանքներ, սրտի զարկերին հանգստություն ստիպող տարօրինակ խաղաղություն): 
-Ես չէի ների ինձ, երբե՛ք, ես ո՞նց կարող եմ..չէ՛, անհնար է դա,-շարունակ շշնջում էի ինձ խելագարի նման, ով դատարկ փողոցում մենակ կանգնած սպասում էր անձրևի թափվելուն, երբ այլևս չէին երևա արցունքներն այտերիս վրա...անձրևը կթաքցներ..անտես կդարձներ...
 
 
Պատմությունս այդպես էլ մնաց անավարտ, ինչպես վերահաս մահը կարգելակեր պլանավորված քայլերի կատար ածելը..Ես, ինչպես և նա, կորցրի այն սերը, որի հետևից տարիներ շարունակ վազել ու ցանկացել եմ հասնել...ուղղակի արգելվա՜ծ էր սերն այդ, հարազա՜տ ընթերցող..թեպետ չէի համակերպվում, բայց միաժամանակ ունեի այն համոզմունքը, որ իմը չէ, չի եղել ու չի էլ լինի...
 
Մի կորած մարդու հիշատակարանից...
Դիտումներ: 424 | Ավելացրեց: Narek-Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0