Խոսքերս ահռելի շատ են, ՊԱ՛Պ: Ունեմ ջերմությանդ կարիքը չափից շա՜տ: Ու հասկանում, գիտակցում ու աջակցում եմ քեզ: Գիտե՛մ, որ դու էլ ես շա՜տ ուզում տեսնել ինձ, բայց մեզ բաժանում է մե՜ծ հեռավորություն: Մանկուց կապված եմ եղել քեզ: Ա՜խ ,ՊԱ՜Պ , ինչքա՜ն եմ հիշում էն արևոտ օրերը, երբ իրար հետ գնում էինք զբոսնելու: Շատ եմ կարոտել խրատներդ, որոք ինձ էլ ոչ ոք չի տա: Էս աշխարհում, չի՛ գտնվի մեկը, ով այդչափ բաց սրտով ու ինձ լավը դարձնելու մե՜ծ ցանկությամբ կսփոփի ինձ յուրաքանչյուր <<ընկնելուց>> հետո: Չկա՜, ՊԱ՜Պ, չկա՛…Ու պետք էլ չի՛, որովհետև դու միա՜կն ես: Բոլորի համար սովորական ես, իմ համար՝ անկրկնելի: Միայն մի հույս ունեմ, որ դեռ նորից միասին կքայլենք այգով, կրկին դու ինձ կմատուցես քո բարի խրատները, ու կրկին ես անմեղ աչքերով կնայեմ քեզ…
Անկախ ամբողջ աշխարհից՝ դու իմ համար լավագույնն ես: Հայր լինելը շատ դժվար է։ Բայց դու, անկախ այդ դժվարություններից, սիրու՜մ ես ինձ: Հայրը իր երեխաների համար պետք է լինի ընկեր և սրտակից: Եվ դու եղար իմ և՛ ընկերը, և՛ սրտակիցը, և՛ անգամ իմ եղբայրը: Ու դու չխնայեցիր, ու հիմա էլ չե՛ս խնայում ինձ համար ոչի՜նչ… Էսքանից հետո ես ոնց կարող եմ քեզ փոխադարձ չպաշտել: Առանց քեզ ես կմոլորվեի էս կյանքի մութ քարանձավում: Ու ինչքան բարդ է, երբ հիմա կողքիս չես, այլ միլիոնավոր կիլոմետրեր հեռու: Խճճվել եմ կյանքի լաբիրինթում, քո կարիքն եմ զգում: Ծնողների սերն ամենից անշահախնդիրն է, քանզի նրանք քեզ սիրում են նրա համար, որ դու պարզապես կաս: Եվ դու իմ համար այդ անմնացորդ սիրո վառ օրինակն ես: Ու ես հիմա ունեմ հույս, որ ավելի է մեծանում, երբ հիշում եմ քեզ, ՊԱ՜Պ: