Թախիծ, որը պարուրել է հոգիս իր մշուշով…♥ Ու միևնույն ժամանակ անհասկանալի լուսավորություն ինձ համար: Գուցե, կամ հաստա՛տ, դրա պատճառը այն է, որ այդ երևելի թախիծը ինձ արդեն վաղու՜ց հարազատ է դարձել: Գրկե՜լ եմ այդ թախծոտ հուշերը ու բաց չե՛մ թողնում…♥ Իմ ներկան ու անցյալը ամփոփում եմ, փորձում գտնել ինչ-որ բան, որը կմխիթարի սառած հոգիս: Եվ մեծ ցավով ու կրկին հայտնաբերում եմ, որ չկա՜…Այո՛, և չի էլ լինի, երբե՜ք: Սիրտս փշուր-փշուր է եղել և ինքս էլ գիտակցում եմ, որ վերականգնել չի՛ լինի: Բայց կա մի լույս, որը թախծոտ աչքերս դեռ տեսնու՜մ են… ♥ Դա դեռ իմ մեջ չմարած հույսն է… Որը ,սակայն, ապարդյուն է, չկա՜ էլ ոչ մի մխիթարանք…
Ու գուցե այս ամեն ինչը չափազանց է: Բայց մի՞թե լավ չէ լինել միայնակ, երբ քեզ ոչ ոք չի՛ լքի… ♥ Արդյոք լավ չէ՞ չտանջվել յուրաքանչյուրի գնալուց: Հիանալի՜ է… Ափսոս, որ անհնա՜ր…
Ես ինձ գտել եմ այս անսահման թախծի մեջ…♥ Սա է իմ հոգեվիճակը, որը ինձ համար արդեն սովորական և անգամ լավն է դարձել: Ես ինձ գտե՜լ եմ այստեղ: Այս եմ ես. տխուր, մտամոլոր ու մոլորված, որը սակայն այդքան էլ վատ չէ: Այո՛, ես չե՛մ ապրում այս աշխարհում, ես իմ երազներով եմ ապրո՜ւմ… ♥ Գուցե տարօրինակ է, բայց բոլորի հետ էլ այդպես է լինում, երբ արդեն հոգնու՜մ են կեղծիքից: Իմ երևակայության շնորհիվ փորձում եմ մոռանալ այն բոլոր դաժանությունները և անարդարությունները , որոնց բախվել եմ կյանքում: Եվ հիմա ինչքա՜ն էլ ձևավացնեմ, մե՛կ է, ինքս էլ գիտեմ, որ ուղղակի փորձում եմ, քանզի չեմ կարող ոչինչ անել: Եվ կրկին ու կրկին նույնը. ափսոսանքի ապարդյուն արցունքներ, որոնք կոչված են իմ մենության միակ մխիթարանք…♥
Եվ այս թախծոտ, հինալի երեկոյին միանում ու լրացնում է հեռվո՜ւմ լսվող մի երաժշտություն … ♥ …