Երկուշաբթի, 2025-07-14, 22.55
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 14 » Իմ աշխարհն ուրիշ է ...♥
18.32
Իմ աշխարհն ուրիշ է ...♥
Ընդամենը մեկը, ով իր սիրով երբևէ թույլ չտվեց սիրտս ազատել ու մտածել որևէ այլ մեկի մասին: Ես սիրեցի իրեն, երբ դեռատի մի աղջիկ էի, ու էդ սերը չունեցավ երբեք իրեն նմանը, ապրեց ու մինչ օրս ապրում է իմ մեջ: Ես առանց իրա կես մարդ եմ կարծես, ով կապրեր՝ չունենալով երազանքի մի փոքրիկ բույլ, որով երջանիկ են զգում ցանկացած սիրող սրտեր: Զգալ իրեն կողքիս. էդ երջանկությունն ուրիշա, ոչ նման բառերի, որոնք ասվում ու  օրեր անց ուղղակի մոռացվում են, ցանկություններ, որոնք կան, բայց թեթև վեճից հետո ունակ են կտրուկ փոփոխման..անչափ ուրախ եմ, որ մեր՝ երկուսիս զգացածը ամբողջովին տարբեր է, հասուն ու կանգուն իրենց որոշումների մեջ: 
Ինձ փոխեց ինքը, դարձրեց իրա ուզածը՝ պահելով ու մեծացնելով չորս տարի շարունակ, անկախ դադարներից, ինքը միշտ եղավ իմ մեջ՝ միաձուլված սրտիս:
Ու ես երդվեցի, որ կյանքում չեմ փոխի իր կապույտ ու խորաթափանց աչքերը ցանկացած այլ աչքերի հետ, որոնց մեջ կյանքը կեռար, որոնք կապացուցեին շատ բաներ, բայց ես, մե՛կ է, չէի փոխի: Ես խորտակվեցի վերջիններիս մեջ ու էդ կապույտ օվկիանի հատակում գտա իր սիրտը:
Խոստացա երբևէ չցավեցնել ու մենակ չթողնել. ես պահում եմ խոստումս:
Անբացատրելիա զգացածս: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչի՞ համար եմ սիրում իրեն, որովհետև պատասխաններ չկան, որովհետև սիրում եմ հենց այնպես, ուղղակի, սիրում եմ կյանքից առավել ինձ սիրելու համար, սիրում եմ իրա պրինցիպների ու կամքի համար, անդավաճան լինելու համար:
 
 
 
Գիտե՞ք, շատ պատմություններ եմ լսել սիրո, ընկեր-ընկերուհու , ընտանիքների մասին: Ու հիմա ցանկանում եմ ձեզ պատմել մի աղջկա մասին, ում հանդիպել եմ 4 տարի առաջ:Հա՛-հա՛, 4 տարի: Գուցե հիմա մտածեք, թե ո՞նց կարող էի չորս տարի շարունակ սիրել մեկին, բայց իրականում սերը ընկած է թե՛ պայքարի, թե՛ կամքի ուժի, թե՛ սիրո, թե՛ հավատարմության, թե՛ բաժանման , և թե՛ ժամանակի վրա: Երբ ծանոթացա իր հետ, պատկերացում անգամ չէի կարող ունենալ, որ կարող եմ սիրել: Սիրեցի՝ որպես քույր, որպես լավ ընկեր, իսկ այժմ արդեն ոչ թե ընկերուհի, այլ՝ կյանքիս կես: Գիտե՛մ՝ դժվար է պահպանել իրական սերը, զգացմունքները, բայց մենք պետք է հաղթահարենք այդ ամենը:
Ես գիտեմ, որ ինքն իմ կողքին է, իմ հետ ու իմ հետ էլ կմնա:
Երբ ծանոթացա իր հետ, նա 15 տարեկան էր, էնքա՜ն փոքր, էնքա՜ն անուշ: Նկարները նայում էի ու տեսնում մի անմեղ, նուրբ էակի, որին երբեք չեմ ցանկացել ցավ պատճառել և չեմ էլ պատճառի: ես նայում էի իրեն ու սկսում էր սիրտս բաբախել արագ, ես սեր էի զգում: անգամ գլխիս վերևում սրտիկներ էին պտտվում . դրանք իրական սիրո վկաներն էին: 18 տարեկան էի, երբ հանդիպեցի իր հետ: Ոչ մեկին չէր հաջողվում սիրտս կոտրել, միայն իրեն հաջողվեց սրտիս սառույցը հալեցնել իր  նուրբ ու փոքրիկ ժպիտով, երբ քայլելիս գլուխը կախում էր, որպեսզի ոչ մեկը չտեսնի իր ժպիտը:
Նայում էի ու սեր ապրում:
 
 
Մինչ օրս էլ սիրում եմ քեզ, կյա՜նքս, ու երբեք քեզ մենակ չեմ թողնի: Դու իմ փոքրիկ հրեշտակն ես, ու երբեք քեզ ոչ մեկի չեմ տա:
               Էս ամենը Իմ Ռուզի մասին էր
Դիտումներ: 433 | Ավելացրեց: Narek-Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0