Գլխավոր էջ » 2015»Հունվար»1 » Հենրիխ Մխիթարյան. Կցանկանայի մրցանակս կիսել թիմակիցներիս հետ
21.45
Հենրիխ Մխիթարյան. Կցանկանայի մրցանակս կիսել թիմակիցներիս հետ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 5-րդ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով: «Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել Հայաստանի 2014թ. լավագույն ֆուտբոլիստ: Կցանկանայի այս մրցանակը կիսել թիմակիցներիս եւ մեր աջակիցների հետ: Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել նոր հաջողությունների հասնելու համար: Շնորհակալություն բոլորին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ եւ ստացավ 4 միլիոն դրամ: Նա նման պատվի արժանացել էր նաեւ 2009-ին, 2011-ին, 2012-ին եւ 2013-ին.