Երբեմն ուղղակի պետք է հոգում արև ունենալ,որ ջերմացնես սառած հոգիներին ու ինքդ էլ դառնաս մեկի մեծ արևը: Երբեմն պետք է դառնալ փոքր-ինչ բյուրեղյա, որ տեսնեն հոգիդ ու ինչ-որ մեկը ապրի փոքրիկ հոգուդ մեծ աշխարհում: Երբեմն պետք է մարդկանց տալ անսահման բարություն, որ արժանանաս մաքրություն կրող հարսի ճերմակ զգեստին: Երբեմն պետք է հավաքել հոգումդ եղող ուժերի ողջ պաշարը, որ հողում բուսնած քնքուշ ծաղկի պես պայքարես անգութ հողմերի դեմ: Երբեմն պետք է ժպտալ, երբ հոգումդ անսահման ցավ կա, որ այդ ցավն էլ կորի ժպիտիդ մոգական ուժից:Երբեմն պետք է ձեռք մեկնել թշնամուն, երբ օգնությանդ կարիքն ունի, որ հոգուդ սառած բեկորներից ևս մի կտոր ջերմանա ու հալվի:Երբեմն պետք է ոմանց ջնջել կյանքիցդ, որ կարողանաս ազատվել դավաճան հայացքներից:Երբեմն պետք է պարզապես պառկել բաց երկնքի տակ, նայել աստղերին ու երազել, որ դու էլ դառնաս բնության անբաժան մասնիկը:Երբեմն պետք է ասել « ների՛ր», նույնիսկ եթե մեղավոր չես, որ չկորցնես այն, ինչն այնքան սիրում ես:
Երբեմն հնարավոր է անել անկարելին, բայց միշտ պետք է լինել այն, ինչ դու կաս իրականում: |