Երկուշաբթի, 2025-07-14, 22.32
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 9 » Երաժշտության հոգին
18.55
Երաժշտության հոգին
Անմեղ հոգով մի փոքրիկ երեխա, անսովոր մտածելակերպ ունեցող փոքրիկ մի տղա:Սակայն նրա աչքերում ուրախություն չէիր տեսնի.նա միշտ տխուր էր, թախիծ կար նրա սրտում: Նա հիվանդ էր, տառապում էր անբուժելի մի հիվանդությամբ: Դա չլսված ու չտեսնված մի հիվանդություն էր, որի բնորոշումը չէր կարողանում տալ աշխարհի լավագույն բժիշկներից և ոչ ոք: Նա մահանում էր. թվում էր, թե այլևս ոչ ոք ու ոչինչ չէին կարող փրկել նրան: Ապրում էին նրա անմեղ գոյության վերջին`ամենածանր ակնթարթներն ու սպասում,որ…
 
Հանկարծ նա գլուխը բարձրացրեց ու "ջ"  տառով սկսվող ինչ-որ բառ արտասանեց, բայց դա ամենևին էլ  "ջուր"-ը չէր…Ուրիշ բառ էր, ուրիշ մի երևույթ, ուրիշ աշխարհ…ՋՈՒԹԱԿ: Ծնողները զարմացան, քանի որ տղան ջութակ նվագել չգիտեր ու իր կյանքում,հավանաբար, ջութակ չէր էլ տեսել,բայց գնեցին ու բերեցին երաժշտական խանութի լավագույն ջութակը.(միգուցե սա նրա վերջին ցանկությունն էր )…
                                                                                              Տղան մեծ դժվարությամբ բացեց աչքերը և վեր կացավ անկողնուց: Բոլորը ջերմ արտասվում էին,ինչպես արտասվում է մայրը,երբ նրա որդուն ուր որ է կախաղան են հանելու : Նա վերցրեց ջութակն ու սկսեց մի անծանոթ ու հարազատ մեղեդի նվագել:Մեղեդու ձայնն ասես տարածվում էր ողջ աշխարհով: Տղան սկսեց մեղմ ժպտալ, նրա գունաթափ դեմքն աստիճանաբար պայծառանում էր. անհույս հիվանդի վերջին ժպիտը վերածվեց անմեղ մանկան զվարթ ծիծաղի: Ծնողներն ու հարազատները չէին հավատում իրենց աչքերին, մի՞թե սա իրական հրաշք չէր…Արվեստը հրաշագործ է: Երաժշտությունն էլ հոգի ունի, պայծառ ու մաքուր հոգի, որ բնորոշ չէ անգամ ամենաբարի մարդկանց:
 
Այդ օրվանից երաժշտությունը տարածվեց ողջ աշխարհով,մարդիկ հասկացան նրա փրկիչ ուժը,տեսան նրա հոգին, և այնժամ ամեն խնդիր իր լուծումը ստացավ,ամեն հիվանդություն`իր բուժումը: 
 
Անհասկանալի է բնությունը, սակայն էլ ավելի անհասկանալի է մարդու ներաշխարհը: Եվ այդ ներաշխարհում մի անկյուն կա միայն, որն իր մեջ հրաշքի սերմեր է պահպանում: Այն ստիպում է ապրել, զգալ, տեսնել ու ԶԱՐՄԱՆԱԼ: Անհնար է նկարագրել այն զգացումը, որը պարուրում է քեզ, երբ քո ձեռքերում է գտնվում աշխարհի այն միակ գործիքը, որով միայն դու վերջապես արտահայտում ես զգացածդ, բայց ոչ խոսքերով: Չես էլ հասկանում,թե ինչ է կատարվում,բայց երաժշտությունը դուրս է հորդում երակներիցդ ու կրկին ստիպում քեզ հավատալ կորած հրաշքին: Ի վերջո, հասկանում ես,որ հրաշքը հենց քո հոգում է, և այն արվեստ անունն է կրում:Հասկանում ես,որ քո հոգում մի այլ`ավելի զորեղ  հոգի կա`երաժշտության հոգին: Հրաշագործ է հարկավոր…
 
Հրաշքներն իրականանում են ` ՀՐԱՇԱԳՈՐԾ է հարկավոր:Իսկ հրաշոգործին ուժ ու իրական հոգի է հարկավոր: Ու մենք ինքներս պիտի ստեղծենք մեր հրաշագործին ու իրականացնենք մեր հրաշքը: Ինչպես թույնին հակաթույն է հարկավոր, այնպես էլ հրաշք գործելու համար հրաշքը տեսնել է հարկավոր:
 
Դիտումներ: 412 | Ավելացրեց: Narek-Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0