Շատերի նման ինքս էլ կյանքից դեռևս ոչինչ չհասկացող, նեղ աշխարհընկալում ունեցող մեկն էի, ով , անկախ իր կամքից, հանդիպել էր քո նմանին և , այո՜, ես համարձակվում եմ ասել, որ սիրել էր: Ես այնքան պարզ ու մաքուր երազանքներ ունեի, երբ լսում էի ձայնդ ու տեսնում քեզ կողքիս ուղղակի քայլեր դնելիս, այնքան նպատակներ, որ պատկերացում անգամ չէր կարող լինել, թե կգա օր, երբ փոքրիկ ձեռքս բաց կթողնես ու, ասելով բառեր, որոնք հետագայում ինձ դարձան անծանոթ ու ատելի, հեշտ ու հանգիստ , ուղղակի խաչ քաշելով դեռևս կյանք չմտած մեկի վրա, հեռանայիր..թվում էր՝ քեզ համար ուրիշ աշխարհ էի, որտեղ հանգիստդ էիր գտնում էն առօրյա թոհուբոհիցդ, որը քեզ ամբողջովին թևաթափ արած գիրկս էր նետում ու գոչում.« Վերցրու՜, քոնն է»:
Բայց ես միաժամանակ չէի հասկանում էդ գոչյունի տողատակը, որը կամաց-կամաց,հեռանալուցդ օրեր անց վերծանելուց հետո, հասկացա...Ես հասկացա , որ պետք էի միմիայն այն ժամանակ, երբ գործերդ լրիվ ուժասպառ էին արել, ու քեզ հարկավոր էր ուղղակի մեկը, ով առժամանակ մոռացնել կտար խնդիրներիդ մասին, որից հետո, կրկին առույգ մի պատանի դարձած, կնետվեիր նույն էն թունավոր ու քեզ սիրելի կյանքի գիրկը, որտեղ բոլորն ինձ օտար ամբոխի մասնակիցներ էին թվում:
Իսկ դու՞...
Դու ինձ երբևէ չես զգուշացրել, որ ընդմիշտ չեմ քո կյանքում, այլ ձևական մի սյուվիներ, ում նայելուց դու բավականություն էիր ստանում ու հոգիդ հանգստացնում, քանզի ինքս բնույթով խախանդ մեկն էի, ում դեմքից հորդում էր հանգստություն ու բարություն..ես դրանք քեզ անշահախնդիր նվիրում էի..
Դու ինձ չասացիր, թե թունավոր ես, որ չես կարելի ինձ՝ միամիտիս, որ չնվիրվեմ...պետք չէր...
Ինձ երբեք ու երբեք չասացիր այնպիսի բառեր, ինչպիսիք են «պետք ես անկախ ամեն ինչից», «թույլ չեմ տա քեզ նեղացնեն»...
Եվ վերջապես, դու ինձ չասացիր հետևյալը.«Մի՛ կապնվիր ինձ, ես մշտական չեմ»:
Ուղղակի չասացիր... |