Երեքշաբթի, 2025-07-15, 23.39
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 1 » Բոլորս հերոսներ ենք
21.22
Բոլորս հերոսներ ենք

«Առավոտ» թերթը գրում է. «Շատ ենք խոսում այն մասին, որ Հայաստանը դատարկվում է։ Իշխանամետները մեր բնակչության թիվն ավելացնում են, ընդդիմադիրները՝ պակասեցնում, բայց իրական թիվը ոչ ավելացողների ավելացնելով է ավելանում, և ոչ էլ պակասեցնողների պակասեցնելով պակասում։ Ուռճացնողները շատ էլ ճիշտ են անում, որ Հայաստանի ներկայիս բնակչության թիվն ուռճացնում են. էլ ավելի պիտի ուռճացնեին, Հայաստանում մնացած յուրաքանչյուր քաղաքացու կրկնակի պիտի հաշվեին, որովհետև Հայաստանում մնացածներս սովորական քաղաքացիներ չենք, Մեզ՝ Հայաստանում մնացածներիս, հերոսի կոչում է հասնում։ Բոլորիս անխտիր։ Որովհետև հերոսաբար դիմացել ու դիմադրում ենք։
Բայց եկեք ինքներս մեզնով շատ չհիանանք։ Որովհետև չդիմացածների ու չդիմադրածների, Հայաստանում չմնացածների ու Հայաստանից հեռացածների մեջ էլ մեզնից ոչ պակաս հերոսներ կան, որոնք օտարության մեջ դիմանալով ու դիմադրելով՝ ոչ միայն իրենց գլուխներն են պահում, այլև իրենց դժվարին վաստակի մի զգալի մասն էլ մեզ՝ դիմացողներիս ու դիմադրողներիս են ուղարկում, որպեսզի շարունակենք դիմանալ ու դիմադրել։ Մի խոսքով՝ բոլորս հերոսներ ենք։ Այսինքն, եթե հայ ես, կնշանակի` հերոս ես։ Եթե դիմացել ես ու դիմանում ես ինքդ քեզ ու համայն աշխարհին, ուրեմն հերոս ես։ Բայց մենք կրկնակի, եռակի ու բազմակի հերոսներ ենք, որովհետև սերնդեսերունդ, դարեր շարունակ ենք դիմադրել ու դիմացել։

Որովհետև հավատում ենք ապագային։

Մեր ապագային։

Հազարամյակներ շարունակ ենք հավատացել։

Եվ շարունակում ենք հավատալ»։

Դիտումներ: 364 | Ավելացրեց: Narek-Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0