Երկուշաբթի, 2025-07-14, 18.56
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 24 » Արձանագրեցի քեզ չունենալու փաստը
22.42
Արձանագրեցի քեզ չունենալու փաստը
Քեզ չունենալու փաստը կամաց-կամաց դառնում է մորմոքվող ցավի նման մի զգացողություն, որն աստիճանաբար դադարում է ինձ ցավեցնել ու ես սառում եմ: 
Սառում ոչ զգացմունքներով, այլ այն զգայարաններով, որով քեզ անմահացնում էի իմ մտքերում, որտեղ քեզ մաքրագրել ու պահպանում էի աչքի լույսի պես, որ անգամ փոշին չկարողանար հասներ քեզ ու ծածկեր քո՝ իմ սիրելի մարմինն ու էն դիմագծերը, որոնք էնքա՜ն հարազատ էին մի ժամանակ...էն աստիճան էին հարազատ, որ աչքերս փակելու դեպքում անգամ չէին կորցնում իրենց աներևույթացած պատկերն ինձ ցուցադրելու ազդեցությունը...
...ժամանակն առանց քեզ...
Դու ինձ սովորեցրիր ներկայությանդ ու պարտադիր պայման դարձրիր այն, առանց որի կյանքս չէր ունենա իր ուրախ պահերն ու հետաքրքրությունը, որն էլի ու էլի կապում էի անձիդ հետ...ուղեղումս անդադար պտտվում էր ապրածս երջանիկ ակնթարթները, որոնք հիմա վերածվել են լոկ հիշողության..ու ես վախենում եմ դրանց փորձել հպվել, մոտս վեր է հառնում դրանք էլ կորցնելու վերջնական սպանիչ գաղափարը, որին շրջանցում եմ արցունքներովս...ետ եմ քաշում ցանկությունս, որն ահռելի ուժգնությամբ, հակառակ մտքերիս ու կամքիս, առաջ է հրվում ու ձգտում պոկել սիրտս՝ քո մասին հուշերս մոխրացնելու միտումով, բայց...չէ՞որ տվածդ ցավը կոփեց ինձ, ու այժմ թույլատրելի չափը, որը կլինի իմ հուշերին մոտ գնալը ցանկացած զգացմունքի կամ անձի կողմից, կլինի անհասանելի..
Չկարողացա պահպանել քեզ կողքիս, քանզի բառերդ ու որոշումդ հակադիր բևեռ կարգվեց երազանքիս, իսկ հիմա, երբ չունեմ կորցնելու ոչ մի բան, ինձ կանգնեցնելու ուժերն ուղղակի հավասարվում են զրոյի ու ես, դա լինի ատամներով, թե հոգեկան ուժով, կպահպանեմ էն, ինչը մնացելա քեզնից..
էդ փշուրնե՜րը...նրանք որքան քեզ համար սիրտ ու հոգի չշարժող են, նույնքան անգամ, կարող եմ թույլ տալ ասել նաև՝ կրկնակի, թանկ են ինձ համար..դրանք իմն են..խլելով սերս ու սրտիս կեսը՝ սա միակ բանը դարձավ, որին մոտենալու իրավունք դու բնավ էլ չունես...ինչ քոնն էր, արդեն տարել ես, հետ չեմ ուզում, քեզ պահիր, բայց ինձ պատկանող անգին գանձերիս երբևիցե փորձեր չանես մոտենալ, ինչ վիճակում էլ որ լինես. ջարդվա՞ծ, կոտրվա՞ծ, միայնա՞կ...մե՛կ է, ինձ համար տարբերություն չեն կազմում..ինձ իմ ցավն էլ հերիք է, իսկ նրա դեմ փշուր-փշուր են լինում ցանկացած զգացածդ տխրություն, թափածդ արցունք...
 
..Դու չգնահատեցիր, և գուցե չգիտես մի բան, ինչը հիմա կասեմ. էդ արցունքներդ ինձ համար գոհարներ էին իրականում, ու թափածդ ամեն մի կաթիլի համար պատասխան կպահանջեի մեղավորից, իսկ հիմա՞...
...կասես փոխվել եմ..չես սխալվի ու չեմ թաքցնի՝ սերս երբեք չեմ մարի...
Չգիտեի ապրել առանց քեզ ու մեր՝ արդեն հաճախակի բնույթ կրող կռիվների, որոնք երկար կյանք չէին ոնենում ու հաշտության եզրեր փնտրելով գտնում ու հաշտվում էինք, բայց վերջի՜նը...վերջինն ուղղակի ավարտվեց վճռական վերջակետով, որոնք, որքան էլ ցանկությունս մեծ լիներ փոխելու բազմակետերի, որպեսզի մեր սերն ունենար շարունակություն, թեկուզ ժամանակ անց, ես չկարողացա, որոշմանդ դեմ գնալ չցանկացա...
...ամեն բան կնքվեց ավարտի կնիքով, իսկ ես որոշեցի ի վերջո հաշտվել քեզ չունենալու մտքի հետ..ես հաշտվում եմ, բայց անունդ ու սերդ դրոշմված են սրտիս մյուս կեսի վրա..ցավում եմ, բայց հավերժ դրոշմված են...
Դիտումներ: 766 | Ավելացրեց: Narek-Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0