Ես միայն կարող եմ ասել,որ դու եղել ես իմ կյանքի իմաստը:Հիշում եմ. ամեն ինչ այնքան լավ էր,կարծես հեքիաթ լիներ, բայց հեքիաթս ավարտվեց…Հա-հա, ավարտվեց,բայց վատ և տխուր վերջաբանով:Երևի շատ նախանձողներ կամ խանգարողներ կային,բայց ախր կարոտում եմ:
Կարծես ինձ համար մի աշխարհ էիր,որտեղ միայն բարին էր տիրում,որտեղ ոչ մի չար արարած չկար:Իսկ հիմա՞…իսկ հիմա ամեն ինչ տակնուվրա է եղել,հիմա ամեն ինչ կամաց-կամաց փլուզվում է,հիմա բոլոր բարի հերոսները գնում են իմ աշխարհից,որովհետև այնտեղ կա մի պակաս,կա մի բաց տեղ..դա այն է,որ դու էլ չկաս:
Առաջ ամեն ինչ լավ էր,իսկ հիմա ամեն ինչ փոխվել է,այդ թվում նաև դու…
Հիմա ունեմ միայն մի երազանք,որ ես ու դու նորից միասին լինենք և ամեն ինչ լինի այնպես, ինչպես առաջ էր: |