Երկուշաբթի, 2025-07-14, 23.09
◕‿◕ Kayfot.do.am ◕‿◕
Ողջույն Гость | RSS
Установить Adobe Flash плеер

Կայքի մենյու
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս այս կայքը??
Գովազդ
Реклама в Армении:
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[ on-line Հյուրեր? ]
[ Ոոքերեն այսոր այցելե ]
Օգտակար ծրագրեր
Ոգտակար ծրագրեր

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 2 » 2015 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՐ ՀՈՐՈՍԿՈՊԸ
17.33
2015 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՐ ՀՈՐՈՍԿՈՊԸ

                                                                       

 

ԽՈՅԵՐ 2015 թվականին Խոյերը պետք է ուշադրություն դարձնեն փետրվար-օգոստոս ժամանակահատվածի վրա: Այդ ընթացքում հավանական են անսպասելի առաջարկներ, միգուցե բացվեն արտասհամանում սովորելու հնարավորություններ: Անձնական կյանքը, ինչպես եւ աշխատանքը, այդ շրջանում կեռա: Չեն բացառվում սիրավեպերը: Տարվա երկրորդ կեսը կանցնի առավել հանգիստ:

ՑԼԵՐ 2015 թվականը Ցլերի համար կլինի շրջադարձային: Կտրուկ փոփոխությունների կենթարկվի կարիերան: Որոշ Ցլեր անգամ կսկսեն նոր մասնագիտություն ուսումնասիրել: Շատ Ցլեր 2015 թվականին կբացահայտեն իրենց ստեղծագործական ջիղը: 2015-ին Ցլերի համար հատուկ նշանակություն կունենան ընկերական հարաբերությունները: Դուք կցանկանաք ձեզ շրջապատել մարդկանցով, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու արժեքները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Երկվորյակներից շատերը 2015-ին ձեռք կբերեն նոր ընկերներ եւ ծանոթներ: Այդ ծանոթությունները մեծ դեր կխաղան ինչպես ձեր անձնական, այնպես էլ գործնական կյանքում: Տարվա երկրորդ հատվածը դուք կնվիրեք ձեր ընտանիքին: Եվ աստղերը ձեզանից կպահանջեն անկեղծություն զուգընկերոջ հետ հարաբերություններում: Տեղի կունենա ցավոտ, բայց կյանքի անհրաժեշտ վերաիմաստովորում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 2015-ին ձեզ համար առավել արդիական կլինի անձնական կյանքի եւ աշխատանքի համատեղումը: Որոշ Խեցգետիններ կպարզեն, որ անձնական կյանքը խանգարում է իրենց պրոֆեսիոնալ աճին եւ կորոշեն բաժանվել սիրելիներից, իսկ մյուսներն էլ կհանդիպեն իրենց կեսին հենց աշխատանքային միջավայրում: 2015-ին շատ Խեցգետիններ կցանկանան փորձել իրենց գրականության կամ մանկավարժության ոլորտներում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ 2015 թվականի առաջին կեսը Առյուծների համար ձանձրալի չի լինի: Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում հանրային կամ ստեղծագործ անձանց հնարավորություն կընձռնվի դառնալ հայտնի եւ սիրված: Սակայան 2015-ին նրանք ստիպված կլինեն ընտրություն կատարել անհրաժեշտի եւ օգտակարի միջեւ: Նման իրավիճակներ ամենից հաճախ կլինեն աշխատավայրում: Որոշ Առյուծներ կցանկանան փոխել իրենց աշխատանքը:

ԿՈՒՅՍԵՐ 2015 թվականին դուք կվերանայեք ձեր հայացքները աշխարհի եւ սիրո վերաբերյալ, կդառնաք ավելի ռոմանտիկ եւ զգացմունքային: Տարվա առաջին կեսին պետք է զգոն լինել նոր ծանոթերի հետ: Մեծ է խաբվելու հավանականությունը: 2015-ին շատ Կույսեր լուրջ հարցեր կլուծեն, օրինակ՝ բնակարանի հետ կապված, կամուսնանան կամ նոր հարաբերություններ կձեւավորեն:

ԿՇԵՌՔՆԵՐ Գալիք տարում շատ Կշեռքներ կորոշեն փոխել իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ եւ դառնալ առավել անկեղծ: Դուք կցանկանք մաքրել նաեւ ձեր շրջապատը ավելորդ մարդկանցից՝ թողնելով միայն նրանց, ում վրա դուք իսկապես կարող եք հույս դնել: Կշեռքների սիրելի մարդիկ 2015-ին նորովի կբացահայտվեն նրանց համար: Չի բացառվում, որ անսպասելի իրադարձություններն անձնական կյանքում ստիպեն ձեզ այլ կերպ նայել ընտանիքի անդամների հետ ձեր հարաբերություներին:

ԿԱՐԻճՆԵՐ Տարեկզբին Կարիճներից շատերը կորոշեն կյանքի կոչել իրենց վաղուց մտածած ստեղծագործական գաղափարները եւ բիզնես նախագծերը: Կարիճներ կստանձնեն առաջնորդի դերը ինչպես աշխատավայրում, այնպես էլ ընկերների շրջանում: Նրանց սոցիալական կարգավիճակն այնքան կբարձրանա, որ նրանք որոշ մարդկանց հետ շփվելիս իրենց անհարմար կզգան: Միգուցե դա ցավոտ լինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Գալիք տարին Աղեղնավորների համար կդառնա կամքի ուժը փորձելու շրջան, որը հաղթահարելով, նրանք մեծ հնարավորություններ կբացեն իրենց առջեւ: Նրանք կկանգնեն բարդ ընտրության առաջ՝ օգտակարի եւ հաճելիի, հնի եւ նորի միջեւ: Ամենայն հավանականությամբ, այդ ընտրությունը կվերաբերի ֆինանսական հարցերին, որոնցով դուք տարված կլինեք ամբողջ 2015 թվականում:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ 2015 թվականն Այծեղջուրների համար առեղծվածային կլինի: Շատերը կցանկանան գտնել իրենց կյանքի իմաստը, զբաղվել բարեգործությամբ, օգնել կենդանիներին: Պետք չէ ափսոսալ տարվա ընթացքում ունեցած կորուստների համար. դրանք ճանապարհ կբացեն դեպի կյանքի վերաիմաստավորում:

ՋՐՀՈՍՆԵՐ Գալիք տարի Ջրհոսները կհայտնվեն իրենց տարերքի մեջ. նրանց սպասվում են բացահայտումներ ու շատ շփումներ: 2015-ին ձեզ համար գլխավոր հարցերից կլինեն ընկերական հարաբերությունները: Որոշ մարդիկ կհեռանան ձեր կյանքից, սակայն ժամանակի ընթացքում դուք կհասկանաք, որ բարին դա էր: Շատ Ջրհոսներ հաջորդ տարի առավել լուրջ կվերաբերեն կյանքին եւ կսկսեն առավել քիչ սավառնել 7-րդ երկնքում:

ՁԿՆԵՐ Ձկներին սպասվում է իրադարձություններով լի տարի, որը գլխավորապես վերաբերում է անձնական եւ գործնական կյանքին: Լուրջ փոփոխությունները պետք է ծրագրել տարվա առաջին կեսում: Հաջորդ տարի Ձկներին կանհանգստացնի իրենց ինքնագնահատականի հարցը եւ այն, թե ինչպես են իրենց ընդունում ընկերներն ու շրջապատի այլ մարդիկ: Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բարեհաջող կլինի նոր ոճ եւ արտաքին ստեղ համար:ծելու

 
 
Դիտումներ: 331 | Ավելացրեց: HAYKO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ի մեկնաբանություններ -->

Ընտրել լեզուն
Մինի պրոֆիլ
Привет:Гость
Մենք ok.ru-ում
Block title
Գովազդ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Block title
KaYfOt.do.am Բոլոր իրավունքները պաշտպանված են 2014-2015
Свернуть
Развернуть
Необходима авторизация
0